воскресенье, 24 июня 2012 г.

"Ձեռառնոցի"

Ոչ ծիծաղս ա գալիս, ոչ լացս: Ավելի շատ սիրտս մի տեսակ ա լինում... Սենց անմարդկային բանրեը ծանր եմ տանում:



Նախ` 
Զարմանում եմ մարդկանց ինքնավստահության վրա, որը որ շատ դեպքերում անհիմն է:  Ընդհամենը մի նոտա կարողանալով տեղը բերել, ինքն իրեն շատ վստահ անվանում է Բրեքստոն ու էտ բավարար չի, հայտարարություն անում, որ իրենց ձայնային տվյալները նման են...


Ու հետո` 
Չեմ կարա չասեմ ժյուրիի անմակարդակության մասին: Լսելով ու տեսնելով, որ մասնակիցը չունի ոչ մի ձայնային տվյալներ, նրանք որոշում են "ԱՅՈ" ասեն... Հարց է առաջանում` ինչի համար: Աղջիկ էր, ցանկություն էր ունեցել մասնակցել նախագծին: Դուք, լինելով "մասնագետ" ուղղություն ցույց տայիք մասնակցին, որ բեմում չի իր տեղը: Նրա տեղը վարսավիրանոցում է, ինչպես որ հենց ինքն է նշում. "Ունեմ հզոր ձայն ու այնտեղ որտեղ աշխատել եմ` վարսավիրանոցում, իմ ընկերները խորհուրդ են տվել մասնակցել": Ծիծաղելու, ձեռք առնելու առիթ է պետք... Մի տեսակ ահավոր անմարդկային արարքա ստացվում, եթե զուտ դրա համար են որոշում իրենց նախածում թողնել, որ ելույթ ունենա հենց ինքը` Թոնի Բրեքստոնը: Ոչ ընդունեիք, ոչ էլ հետո նստած խաչակնքվեիք ու հպարտ-հպարտ հայտարարեիք. "Պայքարելու եմ միչև վերջ, որ դուք անցնեք ֆինալ": 

Մի խոսքով, ոչ ժյուրին ա  մի բան, ոչ էլ մասնակիցը: Իսկ թե ինչ ա մտածում հեռուստատեսության տնօրենը, կամ մասնակցի ընկերները ու բարեկամները, իմ համար շատ ու շատ անհասկանալի ա մնում... Ուղեղիս մեջ չի տեղավորվում` չկար տենց ծանոթ կամ ընկեր, որ կասեր. "Թամարա ջան, արի դու մի մասնակցի նախագծին էլի..."


Ու մեկել "ԱՅՈ ասելու իմաստը չեմ հասկանում: Ով ումա ձեռք առնում, կամ ընդհանրապես ինչա կատարվում, իմ ուղեղին դա հասանելի չի, երևի...