суббота, 28 августа 2010 г.

Ասում են, թե բժշկությունը քիչ-քիչ վերանում է: Ճիշտ են ասում...

Հիմա, երբ մարդ որևէ առողջական խնդիր է ունենում, գերադասում է ինքնուրույն բուժվի, քան "ընկնի բժիշկների ձեռքը": Բայց շատ դեպքերում ինքնուրույն բուժվելը ավելի բարդացնում է առողջական վիճակը: Ու ինչ պետք է անի հիվանդ մարդը... Ստիպված գնում է բժշկի:

Մի կին, լավ հագնված ու խնամված, թանկարժեք զարդերով, դիմում է բժշկի, քանի որ վերջերս շատ թույլ է զգում իրեն: Բժիշկն էլ այսպիսի հիվանդ տեսնելով` այլևս չի ուզում նրան բաց թողնի կամ ուղարկի ինչ-որ ծանոթ և ավելի մասնագիտացված բժշկի մոտ: Առանց հստակ աղտորոշումների, նա երկու օրից նշանակում է ՍՐՏԻ շտապ վիրահատութուն: Վստահություն ներշնչելով հիվանդին` բժիշկը ի վերջո շատ շուտ կարողանում է համոզել, թե ինչ կարևոր է այդ վիրահատությունը տվյալ պահին կնոջ համար, ինչքան շուտ այնքան ավելի լավ... Այս կնոջ տղան էլ անմիջապես համաձայնվում է: Խոսում բժշկի հետ, խոստանում, որ գումարի հետ կապված ոչ մի խնդիր չի լինի, միայն թե վիրահատութունը հաջող անցնի:

Վիրահատությունը արեցին պայմանավորված օրը: Սակայն դրանից հետո կինը ուղիղ մեկ ամիս
38 աստիճան տաքությամբ պառկած է մնում: Վերջ ի վերջո տղան որոշում է մեկ այլ բժշկի մոտ տանել մորը...

Եվ ինչ է պարզվում... Լիովին առողջ սիրտը վիրահատել են և դարձրել ընդմիշտ "հիվանդ սիրտ": Փաստորեն, դեղերի միջոցով կինը կարող էր վերականգնել իր առողջությունը, եթե Հայաստանում գոյութուն ունենար բժշկություն, ու եթե այդ բժիշկները ժամանակին հասկանային, որ արյան ռեզուրսի ցածրության դեպքում սիրտ չեն վիրահատում!!!

2 комментария:

  1. ahavora.... dra hamar petqa menak canot bjishki mot gnas vor gone hamozvac lines vnas chi ta, isk ete petqa normal bjishki mot kuxarki!!!

    ОтветитьУдалить
  2. asem, gitnakanneri koxmic e parzvac, vor bjishk@ harazat mardun 4i karox virahatel...da mec hogebanakan 4nshum e...
    isk normal bjshki mot uxarkel - karelia...bayc es depkum el noric gorcuma XCB-n(xnami, canot, barekam) tarberak@((( u in4...ete es canot 4unem, petka in4 porcarkum ka indz vra anen???!!!

    ОтветитьУдалить