суббота, 28 августа 2010 г.

Ինչ անել...որտեղ է փրկությունը...


10 րոպե էլ և վերջ







Մտնում ես տուն կամ աշխատավայր հասնում ու անմիջապես միացնում համակարգիչը, այնուհետև միանում Համաշխարհային ցանցինՄտածում ես. “Վերջ, 10 րոպե էլ ու հաստատ դուրս եմ գալիս այստեղից”: Հետո հանկարծակի աչքդ ընկնում է ժամացույցին և դու հասկանում ես, որ քո 10 րոպեն դարձավ 40 րոպե, եթե, իհարկե, ոչ ավելԱյնուհետև որոշում ես հենց այդ պահին փակել բոլոր կայքերն ու դուրս գալ վերջապես ու հանկարծ տեսնում ես համակարգչի էկրանին նամակի նշանՈւ նորից 10 րոպեն շարունակվում է:
Այս ամենը կոչվում է ինտերնետային կախվածություն: Այսօր սա մեծ խնդիր է: Խնդիր այն առումով, որ ժամանակդ անխնա կորցնում ես, թափառելով այս կայքից այն կայք, շփվելով չաթում, խաղալով օնլայն խաղեր: Չես հասցնում աչքդ թարթել, երբ նկատում ես, որ արդեն մեկ ժամ է, ինչ համակարգչի առջև ես նստած:







Որոշ մարդիկ կարողանում են տիրապետել իրենց և ճիշտ ժամանակին դուրս գալ այդ ցանցից: Սակայն, շատերի համար
դա ուղղակի սարսափելի է: Ոմանք զրկում են իրենց գիշերվա քնից և գիշերվա մեծ մասն անցկացնում այդ ցանցում:







Այսպիսով` երիտասարդները կտրվում են առօրյա կյանքից: Գտնում ընկերներ ինտերնետում և շփվում միայն նրանց հետ, սահմանափակելով իրենց շրջապատը:







Իհարկե, ինտերնետն ունի իր դրական հատկանիշները, որոնցից առաջնահերթ կարելի է նշել տեղեկատվության հզորությունը: Մինչ հեռուստաընկերությունը կամ ռադիոն պատրաստում են նյութը, ինտերնետում այն հայտնվում է իրադարձությունից հաշված րոպեներ անց: Ինտերնետի միջոցով հնարավոր է անդրադառնալ ցանկացած հարցին, որոնումներ կատարել և գտնել քեզ հուզող թեմաները:







Այսօր նաև տարբեր տեսակի կայքերի միջոցով կայանում են ծանոթուցյուններ, որոնց արդյունքում ստեղծվում են ընտանիքներ: Ինչու ոչ, սա նույնպես կայանում է Համաշխարհային ցանցի դրական հատկանիշ:







Ինչպես ասում են` ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Եվ այս դեպքը բացառություն չէ: Միայն թե մարդ պետք է կարողանա պահպանել այդ չափը: Կախվածության դիմաց, ցավոք, ինչքան էլ որ գիտույթունը զարգանում է, դեռ չի հորինվել ոչ մի կանխիչ միջոց: Այս հիվանդության միակ փրկությունն է` ինքնատիրապետումը

5 комментариев:

  1. Փրկություն չկա: Այսինքն փրկությունը որոշ սոցկայքեր փակելն է, բայց դա սարսափելի հետևանքներ կունենա: Օրինակ ես չեմ պատկերացնում հայ երիտասարդության մեծ մասն ինչ կանի, եթե "համադասարանցիներ"-ը փակվի... տնաքանդություն... աշխարհի վերջ նրանց համար...

    Հ.Գ. Հայ երիտասարդության մեծ մաս ջան, եթե այդքան ժամանակ եք վատնում ինտերնետի վրա, գոնե հետաքրքիր բաներ կարդացեք, այլ ոչ թե... էլ չասեմ...

    ОтветитьУдалить
  2. Բա շատ դժվարա չէ, որ մտնում ես ինտերնետ ու կողկից էլ չես բացում էտ "համադասարանցիներ" կայքը... տենց բան անհնարա!!! Իսկ եթե բացում ես էտ էջը` ուրեմն փրկություն հաստատ չկա...բացառությամբ, նշեցի ինքնատիրապետումը: Կունենաս այդքան կամքի ուժ`կփրկվես:
    P.S. Բայց, իհարկե, խոսքը ոչ միայն "համադասարանցիներ"-ի մասին է...

    ОтветитьУдалить
  3. Ես կարող եմ ասել, ինչպես անել, որ նման "անպետք" կայքերով այլևս չծանրաբեռնել մեր առանց այդ էլ ծանրաբեռնված ուղեղները: Պարզապես գտեք ավելի հետաքրքիր և օգտակար զբաղմունք ցանցում... և վերջ... ինչպես ես արեցի:

    ОтветитьУдалить
  4. շատ ճիշտ գրել ես ամբողջ գիշեր կոմպի դիմաց նստելու մասին... այս commentնել առավոտյան 6:30 եմ գրում :Դ

    ОтветитьУдалить
  5. Միանշանակ համաձայն եմ որ ինքնատիրապետումն է ելքը: Բայց դա անմիջապես կախված է կամքի ուժից և այստեղ մեկ այլ հարցեր են առաջանում. իսկ ինչպե՞ս "ինքնատիրապետել", որևէ մեկը սովորեցրե՞լ է, թե ինչ է կամքի ուժը, ինչպես կոփել այն:
    Տպավորություն ունեմ որ դա այսօր ընդհանրապես մոռացության է մատնված...

    ОтветитьУдалить