Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը տեղի ունեցավ Փարիզում,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Հայաստանը այս միջոցառմանը առաջին անգամ է
մասնակցում: Հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներն են ներկայացված:
Միջոցառման բացմանը ներկա էին նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա
Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված
դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ,
հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների
հարյուրավոր ներկայացուցչիներ։
Комментариев нет:
Отправить комментарий