
Մի գեղեցիկ պատմություն եմ ուզում ներկայացնել, որի հեղինակին, ցավոք, չեմ հիշում… Մի ընտանիք հանգստանալուց է լինում ծովափին: Երեխաները վազվզում են, թավալվում ավազների մեջ, ծնողներն էլ հեռվից հսկում երեխաներին: Հանկարծ մի տատիկ է հայտվում լողափում:
Սպիտակ մազերով, պատռոտած և կեղտոտ շորերով, ձեռքին էլ պայուսակ: Նա քթի տակ երգ էր երգում և ավազի միջից ինչ-որ առարկաներ հավաքում ու լցնում պայուսակի մեջ: Ծնողները երեխաներին միանգամից կանչեցին և զգուշացրեցին, որ հեռու մնան այդ տատիկից: Տատիկը, անցնելով ընտանիքի կողքով, նայեց նրանց և ժպտաց: Ժպիտը անպատասխան մնաց… Որոշ ժամանակ հետո ընտանիքին պարզ դարձավ, որ այդ տատիկը ավազի միջից ապակու կտորներ էր հավաքում, որ այդտեղ խաղացող երեխաները հանկարծ իրենց չվնասեն… Մի ալարեք և ժպտացեք անկեղծ մարդկանց:
Հոգեբաններն ասում են, որ ժպիտը կարգավորում է մարդկային փոխհարաբերությունները, համախմբում է մարդկանց, օգնում հեշտությամբ ներգրավվել նոր միջավայր: Անգամ եթե ինքներդ չեք ժպտում, բայց նայում եք ուրիշի ժպիտին, ձեր տրամադրությունն ակամայից բարձրանում է…
Երբ ժպտում ես, ուրիշ ես դառնում էլի… Չդադարես ժպտալ, քանի որ ինչպես ասել է Գաբրիել Մարկեսը` “…ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին…”
Комментариев нет:
Отправить комментарий