понедельник, 16 апреля 2012 г.

Սիրում են նրանք հայ հանդիսատեսին

Պետք էր ստեղծել ինչ-որ նոր բան, հզորհզոր զգացմունքներով: Մի քանի տարի աշխատելով Եվրոպայում, նրանք միացան և որոշեցին ստեղծել այն միահամուռ ուժերով: Դա եղավ 2004 թվականին, երբ նրանք միացան, խումբ դարձան, որն էլ անվանեցինՀզոր զգացմունքներ”: Նրանք են` Տիգրան Միքայելյանը, Արման Գրիգորյանը, Արսեն Մեհրաբյանը, Արթուր Բաբաջանյանը և Վահե Մարտիրոսյանը: Արման Գրիգորյանը պատմեց խմբի նոր անդամի մասին` շվեյցարուհի արտիստուհու մասին. Այս տարի մեր ծրագրում փոփոխություններ տեղի ունեցան և այնպես դասավորվեց, որ մեզ աղջիկ էր պետք: Սառայի հետ արդեն չորս տարի է, ինչ աշխատում էինք: Նա շատ յուրահատուկ է, նրա տեսքը, նրա վերաբերմունքը պարարվեստին: Ամենաճիշտ ընտրությունն էլ հենց Սառան էր”:

Համերգները կազմակերպել Հայաստանում նրանց աջակցում է Մշակութի նախարարությունը, սակայն Եվրոպայում, այդ ամենը արվում է տղաների ուժով և աշխատասիրությամբ:
«Հայաստանում ունենք այդ աջակցությունը, իսկ դրսում դեռ մենք ենք մերը կազմակերպում: Ունենք համերգ Իտալիայում այս ամռանը: Ֆեստիվալ են այնտեղ կազմակերպել, և մեզ հրավիրել են ներկայացնելու հայ ազգին բնորոշ պարարվեստը իտալիայի հանդիսատեսին», - պատմում է Տիգրան Միքայելյանը և հավելում. «Շատ համերգներ չենք հասցնում ունենալ, քանի որ ամեն մեկս առանձին աշխատում ենք տարբեր երկրների թատրոններում և ավելի շատ զբաղված ենք թատրոնի պայմանագրային աշխատանքով ու միայն ամառվա ընթացքում ենք սկսում մեր աշխատանքները միասին»:

Հարցին, թե ինչպիսին է դա. հայկական մշակույթը ներկայացնել Եվրոպական բեմերում, Տ. Միքայելյանը պատասխանեց. “Սկզբում մենք չէինք մտածում, որ այդքան մեծ և պատասխանատու գործ ենք անում: Հետո զգացինք, թե այդ ամենը ինչքան լուրջ է, և դա մեզ համար շատ մեծ պատիվ է, որ մենք կարող ենք այսօր մեր հայ պարարվեստը ներկայացնել Եվրոպայում շատ բարձր որակով”:

Արման Գրիգորյանն էլ պատմեց, թե ինչով է տարբերվում հայ հանդիսատեսը  եվրոպացի հանդիսատեսից. “Նույն ուժն ես ներդնում և այստեղ, և Եվրոպայում, բայց քանի որ այստեղ ես գիտեմ հանդիսատեսը հայ է, ու նաև իրենք էլ գիտեն, որ մենք ենք հայ, դա ինչ-որ յուրահատուկ զգացողություն է առաջացնում: Այստեղ ուզես-չուզես ներկայացման ճնշումն ավելի շատ է: Եվրոպայում չեն նայում, թե որ ազգին ես պատկանում, կարևորը լավ պարես: Բառերով չեմ կարող բացատրել, բայց ինձ համար շատ յուրահատուկ է այստեղի հանդիսատեսը, մեր Օպերայի շենքը, բեմի այդ հզորությունը, անգամ փորձերի ժամանակ զգում ես ջերմությունը: Այստեղի շենիքց կոպիտ ասած այդ հոտնա գալիս մեծ արվեստագետների, մեծ մարդկանց, դա էլ ինձ համար մեկ այլ մակարդակի վրա է գտնվում”:

Տիգրան Միքայելյանը կարծում է, որ միջազգային շփումը Հայաստանի արվեստի և պարի համար շատ կարևոր է. «Այդ փոխանակումը պետք է լինի: Փորձում ենք աշխատել նաև այն ուղղությամբ, որ գոնե մեկ-երկու շաբաթով պարարվեստով զբաղվող երեխաները կարողանան դուրս գան Եվրոպա: Այդպիսով մենք կկառուցենք կամուրջ հայ և եվրոպական պարարվեստի միջև»:

Կլասիկան է օգնում տղաներին լինել միշտ “ֆորմայի մեջ”, բայց, ինչպես պարզվեց, դա շատ դժվար է և “մեկ-մեկ անգամ պետք է զոհաբերես կյանքի ասած լավագույն մասնիկներից, որ կարողանաս այս արվեստը առաջ տանել”, - ասաց Տ. Միքայելյանը:
Այս տարի Երևանաում կայացած համերգը նվիրված էր «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին:

Արման Գրիգորյանը կարծում է, որ “արտիստը, երբ որ բեմ ես դուրս գալիս, պետք է լիովին տրվի, եթե չտրվեց, ոչ մի բան էլ դուրս չի գա, և ոչ նա հաճույք կստանաս, ոչ էլ հանդիսատեսը”:

“Այստեղի հանդիսատեսը այնքան ջերմ է, այնքան հասկացող, և գումարած դրան որ մենք էլ ենք հայ, մենք զգում ենք դա, և դա շատ ու շատ հզոր զգացմունքներ է առաջացնում”: Սիրում են նրանք հայ հանդիսատեսին…



Комментариев нет:

Отправить комментарий